Մարդիկ Գին +Գիդ
1-3 20000 30000
4-7 30000 30000
8-16 40000 40000

Երևանի քաղաքային տուր

Այս տուրը ներառում է այցելություն Երևան քաղաքի կարևորագույն պատմական և մշակութային մի շարք վայրեր։ Այս սկսվում է Կասկադ համալիրից, որտեղ գնտվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Այնուհետև այցելելու ենք Մատենադարան՝ հին ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը, որից հետո բարձրանալու ենք Հաղթանակ զբոսայգի։ Հաջորդ կայարանը լինելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը՝ Ծիծեռնակաբերդը։ Տուրի վերջում այցելելու ենք հետևյալ տարբերակներից մեկը՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Հայաստանի պատմության թանգարան կամ Երևանի պատմության թանգարան։

*Վերանշյալ գները չեն ներառում մուտքի տոմսերի արժեքները: