Մարդիկ | Գին | +Գիդ |
---|---|---|
1-3 | 22000 | 30000 |
4-6 | 28000 | 30000 |
7-16 | 36000 | 40000 |
Այս ուշագրավ տուրը ներառում է այցելություն Հայաստանի՝ Կոտայքի մարզում գտնվող ամենահայտնի և նշանակալից վայրերից մի քանիսը։ Տուրի առաջին կետը Չարենցի կամարն է, որի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից։ Հաջորդ այցելության վայրը Գառնու հեթանոսական տաճարն է՝ միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցը, որը պահպանվել է Հայստանի տարածքում, կառուցված առաջին դարում։ Այնուհետև այցելելու ենք Գեղարդի վանք, որը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս, և որտեղ պահվել է հայտնի գեղարդը, որով, ըստ լեգենդի, հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։
*Վերանշյալ գները չեն ներառում մուտքի տոմսերի արժեքները: