Մարդիկ Գին +Գիդ
1-3 24000 30000
4-7 30000 30000
8-16 40000 40000

Օշական, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, Կարմրավոր եկեղեցի, Հովհաննավանք, Սաղմոսավանք

Այս ուշագրավ մշակութային տուրը ներառում է այցելություն մի շարք հայկական եկեղեցիներ և վանքեր։ Տուրի առաջին այցելության վարը Օշական գյուղն է, որտեղ է գտնվում հայ գրության և հայագիր դպրոցի հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։ Օշականում մենք այցելելու ենք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։ Այնուհետ ուղևորվելու ենք դեպի Կարմրավոր եկեղեցի, որը հայտնի է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցի անվանմամբ և Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։ Դրանից հետո այցելելու ենք բարձր ու գեղատեսիլ վայրում գտնվող վանական համալիր՝ Հովհաննավանքը։ Տուրի ավարտին մենք այցելելու ենք ևս մեկ հայկական վանական համալիր՝ Սաղմոսավանքը (սաղմոս– հոգևոր երգ բառից)։