Մարդիկ | Գին | +Գիդ |
---|---|---|
1-3 | 27000 | 30000 |
4-7 | 39000 | 30000 |
8-16 | 60000 | 40000 |
Այս տուրի շրջանակներում այցելելու ենք Սևանա լիճ և Սևանավանք։ Սևանա լիճը հայկական բնաշխարհի գլխավոր տեսարժան վայրն է: Այն ամենամեծ քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում և շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով: Սևանի ջուրը փոխում է իր գույնը քամելեոնի պես․ հանգիստ օրերին լիճն ունի պարզ փիրուզագույն գույն, ամպամած օրերին `խիստ մոխրագույն: Սևանավանքը Սևանի թերակղզու վրա գտնվող հայկական հնագույն վանական համալիր է, որը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թվականին։