Մարդիկ Գին +Գիդ
1-3 45000 40000
4-7 59000 40000
8-16 80000 50000

Ծաղկաձոր, Կեչառիսի վանական համալիր, Ծաղկաձորի ճոպանուղի, Սևանա լիճ, Սևանավանք, Դիլիջան, Հաղարծինի վանք, Պարզ լիճ

Այս ուշագրավ տուրը սկսվելու է Ծաղկաձորից և շարունակվելու է մի շարք տեսարժան վայրերով։ Ծաղկաձոր քաղաքը հայտնի է իր հրաշագեղ բնությամբ և տեսարաններով։ Կեչառիսի վանական համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Այնուհետև այցելելու ենք Ծաղկաձորի ճոպանուղի, որը Հայաստանում լեռնադահուկային սպորտի կենտրոն է հանդիսանում։ Սևանա լիճը շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով: Սևանավանքը Սևանի թերակղզու վրա գտնվող հայկական հնագույն վանական համալիր է։ Դիլիջանը Հարավային Կովկասի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից և հանգստավայրերից է։ Հաղարծնի վանական համալրի որի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Տուրի ավարտին մենք կայցելենք գեղատելիս անտառներով շրջապատված Պարզ լիճ։

*Վերանշյալ գները չեն ներառում մուտքի տոմսերի արժեքները: