Մարդիկ | Գին | +Գիդ |
---|---|---|
1-3 | 37000 | 30000 |
4-7 | 45000 | 30000 |
8-16 | 62000 | 40000 |
Այս տուրի շրջանակներում այցելելու ենք Գեղարքունիքի մարզում գտնվող մի շարք տեսարժան վայրեր։ Սևանա լիճը հայկական բնաշխարհի գլխավոր տեսարժան վայրն է: Այն ամենամեծ քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում և շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով: Սևանավանքը Սևանի թերակղզու վրա գտնվող հայկական հնագույն վանական համալիր է, որը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թվականին։ Հաջորդիվ մենք կայցելենք Սևանա լճից ոչ շատ հեռու տեղակայված Նորատուսի հայկական միջնադարյան գերեզմանատունը, որտեղ կարելի է տեսնել բազմատեսակ մոտ հազար խաչքար: Տուրի ավարտին մենք կուղևորվենք դեպի Նորավանք, որը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է և առանձնանում է իր բնական գեղատեսիլ միջավայրով։