Մարդիկ | Գին | +Գիդ |
---|---|---|
1-3 | 45000 | 40000 |
4-6 | 59000 | 40000 |
7-16 | 79000 | 50000 |
Խոր վիրապի վանքը ճարտարապետական հուշարձան է, որը գտնվում է Արարատ լեռից ոչ հեռու։ Պարզ եղանակին վանքի տարածքից բացվում է հիանալի տեսարան դեպի աստվածաշնչյան լեռը՝ Արարատը, հրաշագեղ բնությամբ։ Այստեղ գտնվող փոսում է ժամանակին պահվել Գրիգոր Լուսավորիչը, ով Խոր վիրապից դուրս գալուց հետո արքայի հրամանով քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն Հայաստանում։ Արենի գյուղն ունի զբոսաշրջության մեծ պաշար՝ պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններ։ Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչի շնորհիվ այնտեղ են գտնվում տարբեր գինու գործարաններ։ Տուրի ավարտին մենք կուղևորվենք դեպի Նորավանք, որը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է և առանձնանում է իր բնական գեղատեսիլ միջավայրով։