Մարդիկ Գին +Գիդ
1-3 62000 40000
4-6 76000 40000
7-16 98000 50000

Խոր Վիրապի վանք, Արենի գինու գործարան, Նորավանք, Ջերմուկի ջրվեժ

Խոր վիրապի վանքը ճարտարապետական հուշարձան է, որը գտնվում է Արարատ լեռից ոչ հեռու։ Պարզ եղանակին վանքի տարածքից բացվում է հիանալի տեսարան դեպի աստվածաշնչյան լեռը՝ Արարատը, հրաշագեղ բնությամբ։ Արենի գյուղն ունի պատմամշակութային բազմաբնույթ հուշարձաններ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչի շնորհիվ այնտեղ են գտնվում տարբեր գինու գործարաններ։ Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է և առանձնանում է իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Ջերմուկ քաղաքը շրջափակված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով և անտառներով, իսկ հարավ-արևմուտքում Արփայի գեղատեսիլ կիրճն է։ Ջերմուկի ջրվեժը սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից թափվում Արփա գետ։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։